Այսօր՝ սեպտեմբերի 8-ի գիշերը Թբիլիսի է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն: Նա Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է, թե հանդիպումների ընթացքում քննարկելու է Վրաստանի եվրաինտեգրման հարցերը:

Այցի ընթացքում ծրագրված են նրա հանդիպումներն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ:

Բրիշամբոն հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Բրիշամբոն ծրագրում է ելույթ ունենալ դեսպանների հավաքին, որ մեկնարկել է Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում: