Արեգակի կորոնալ զանգվածի հզորագույն արտանետման պատկերը, որը ստացվել էր 2002 թ. հունվարի 8-ին, հաղթել է Solar and Heliospheric Observatory (SOHO) տիեզերական սարքի 20-ամյակի պատվին կազմակերպված մրցույթում: Այս մասին հայտնում է NASA-ն:

SOHO-ն, որը Եվրոպական տիեզերական գործակալության ու NASA –ի համատեղ ծրագիրն է, մեկնարկել է 1995 թ. դեկտեմբերի 12-ին: Սարքում 12 համակարգներ կան, որոնք թույլ են տալիս չափել ու հետազոտել Արեգակի ճառագայթման հոսքերը, նաեւ անհրաժեշտ պատկերներ ստանալ զանազան դիապազոններից:

NASA-ն и ԵՏԳ-ն  SOHO –ի քսանամյա առաքելության ընթացքում արված լուսանկարների հոբելյանական մրցույթ էին հայտարարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: