Շվեդիայի եւ Մեքսիկայի աստղագետները հայտնել են, որ բացահայտվել է X Մոլորակը, նախկինում չդիտարկված խոշոր օբյեկտ Արեգակնային համակարգի սահմանին, տեղեկացնում է Yahoo News-ը:
Գիտնականները պնդում են, որ վերջերս կառուցված ALMA (Ատակամյան Մեծ Միլիմետրանոց/ենթամիլիմետրանոց Ճաղացանց) աստղադիտարանի աստղադիտակների միջոցով նրանք նկատել են «սեւ մարմնի նոր կետային աղբյուր», որը, երեւում է, շարժվում է Ալֆա Կենտավրոս աստղային համակարգին համաչափ:
Գիտնականների պնդմամբ, պարզ փաստարկներն իրենց համոզել են, որ դա չի կարող սովորական աստղ լինել, ընդ որում օբյեկտը Արեգակնային համակարգի մաս է կազմում:
Բաց օբյեկտը, որը Գնա անունն է ստացել, ինչպես ենթադրվում է, կարող է սուպերերկիր լինել (մոլորակների դաս, որոնց զանգվածը գերազանցում է Երկրագնդի զանգվածը, բայց զգալիորեն փոքր է գազային հսկաներից), որը տեղադրված է Արեւից 300 աստղաչափական միավոր հեռավորության վրա, Պլուտոնից վեց անգամ ավելի հեռու: Գտածոն, այնուամենայնիվ, թերահավատ ընդունելության է արժանացել գիտական շրջանակներում եւ աշխատանքը այլ գիտնականներից դրական կարծիքներ չի ստացել, տեղեկացնում է Ars Technica կայքը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:




























