«Լիստոկ» թերթի հիմնադիր, Ալթայի պետական ժողովի պատգամավոր Սերգեյ Միխայլովին մեղադրանք է ներկայացվել զրպարտության եւ ազգամիջյան պառակտում սերմանելու համար: Նրանից ստորագրություն է վերցվել չբացակայելու վերաբերյալ:
2009թ. ապրիլին Միխայլովը հոդված է տպագրել, որտեղ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բերդնիկովի կառավարությանն անվանել է «թշնամական, անբարոյական կոլեկտիվ»: Նա հայտարարել է, թե Բերդնիկովը հարբեցող է:
2010թ. Միխայլովը Գորնո-Ալթայսկում հանրահավաքի ժամանակ պաստառ է պահել՝ ուղղված կառավարության փոխնախագահ Սերգեյ Թեւոնյանին: «Թեւոնյան. ամեն տեսակ «յան»-երն այստեղ գործ չունեն» բառերը որակվել են որպես ազգամիջյան ատելություն սերմանող:
Միխայլովը մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է զրկվել պատգամավորի լիազորություններից:





























