«Ռոսկոսմոսի» գիտնականները մշակել են մեխանիկական այնպիսի ռոբոտ ավատարի կոնցեպցիա, որին կարելի է օգտագործել Լուսինը գաղութացնելու նպատակով:

Ըստ գիտնականների մտահղացման՝ ռոբոտ ավատարները ամբողջովին կրկնելու են մարդու մարմնի կառուցվածքը, եւ նրանց հնարավոր է լինելու կառավարել Երկրից՝ հակառակ կինեմատիկ կապով էքզոկմախքի օգնությամբ: Գիտնականները հույս ունեն, որ այդ ռոբոտների օգնությամբ հնարավոր կլինի ուսումնասիրել թե Լուսնի, թե այլ մոլորակների մակերեսը:

«Օգտագործելով նման ռոբոտի՝ կարելի է՝ ես կասեի նույնիսկ ոչ թե վիրտուալ, այլ գրեթե իրական ճամփորդություն կազմակերպել Արեգակնային համակարգում: Նախեւառաջ նրան հետաքրքիր կլինի Լուսնի վրա օգտագործել »,- պատմել է Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարվող ծրագրերի բաժնի պետ Օլեգ Սապրիկինը՝ դեպի Մարս ղեկավարվող գիտարշավին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Լուսնի ու մեր մոլորակի միջեւ մոտավորապես չորս վայրկյանի ուշացումների պայմաններում կարելի է օգտագործել պատճենող ռեժիմը: Այսինքն մարդը իրական ժամանակի ռեժիմում կաշխատի որոշակի ռոբոտի հետ:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է նախագիծն իրականացվելու, ու որքան գումար է դրա համար պահանջվելու, հայտնում է «ՄԻՐ»ը: