Սեպտեմբերի 8-ի առավոտյան Մոսկվայում իրար են բախվել ավտոբուսն ու Toyota Land Cruiser ամենագնացը:
Պատահարի արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վնասվածքներ է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Ոստիկանությունը ներկայումս փորձում է պարզել ողբերգության մեղավորին:




























