Բաղրամյան պողոտայում, Հայաստանի նախագահի նստավայրի մոտ հրդեհ է բռնկվել (ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհը բռնկվել է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են 6 հրշեջ մեքենաներ:
Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է մետրոյի շարժասանդուղքի տակ: Վիրավորներ եւ տուժածներ չկան:
Ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է առավոտյան ժամը 10:35-ին: Աշխատանքները ղեկավարել է Արտակար իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը: Նրա խոսքով, հնարավոր է, որ հրդեհի պատճառը շարժասանդուղքի տակ կարճ միացումն է եղել, սակայն դա կպարզի հետաքննությունը: Գյոզալյանը նշել է նաեւ, որ հրդեհն ինքնամարվել է:
Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























