Հարավային Կորեան սահմանափակել է Իրանի ատոմային ծրագրի հետ կապ ունեցող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց արժութային գործարքների իրականացումը, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Կառավարությունը կսահմանափակի 102 կազմակերպությունների, ներառյալ Mellat բանկի ու 24 ֆիզիկական անձանց հետ գործարնքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Mellat բանկն իրանական առանցքային ֆինանսական կազմակերպություններից է, որին մեղադրում են Թեհրանի ատոմային եւ հրթիռայի ծրագրերի ֆինանսավորման մեջ: Սեւոլի մասնաճյուղի վրա խիստ հսկողություն է սահմանվելու:





























