Twitter ընկերությունը իր գոյության ընթացքում առաջին անգամ օգտատերերին զգուշացրել է պետական իշխանությունների կողմից ֆինանսավորվող հաքերների մասին։ Համապատասխան նամակն ընկերությունն ուղարկել է այն օգտատերերին, որոնց հաշիվները վտանգի տակ են եղել, գրում է Financial Times-ը։

Ինչպես հայտնում է թերթը, Twitter-ը նախազգուշացնում է, որ հարձակումները կարող են իրականացվել հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները եւ  IP  հասցեները ստանալու նպատակով։ Ընդ որում, չի նշվում, թե խոսքը որ պետությունների մասին է։