Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համամետաբար կրճատվել են:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:





























