Beeline-ը հայտարարում է Երեւանի Դավթաշեն եւ Հարավ- Արեւմտյան թաղամասերում վաճառքի եւ սպասարկման երկու գրասենյակների վերաբացման մասին։
Դավթաշենում վերաբացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակը գտնվում է 3–րդ թաղամաս, 25/1 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման, երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ն, շաբաթ օրը` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն։ Հարավ-Արեւմտյան թաղամասում վերաբացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակը գտնվում է Րաֆֆու փ. 15/1 հասցեում եւ աշխատում է առանց հանգստյան օրերի եւ ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 19:00-ն, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն:
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակներ մեր կողմից մատուցվող ծառայություններին եւ IPTV թվային հեռուստատեսությանը վերաբերող ցանկացած հարցով:
«Beeline-ը շարունակում է հատուկ ուշադրություն հատկացնել ծառայությունների որակին եւ գրասենյակների ու սպասարկման տարածքային հասանելիությանը: Այս նպատակով մենք պարբերաբար ընդլայնում ենք սեփական գրասենյակների եւ վաճառքի դիլերական կետերի թիվը եւ այսօր կարող ենք հպարտանալ, քանի որ ունենք երկրում սպասարկման խոշորագույն ցանցերից մեկը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Հայաստանում Beeline-ի հաճախորդների սպասարկման ցանցը ներառում է 67 վաճառքի գրասենյակ, որոնցից 23-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 44-ը` մարզերում: Հայաստանում նաեւ գործում է դիլերական սպասարկման ավելի քան 380 կետ:




























