Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թեւոսյան փողոցում գտնվող թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել` ժամը 04.22-ին:

Այրվել է թիվ 030 համարանիշով տրոլեյբուսը: