IWC Schaffhausen շվեյցարական մանուֆակտուրան ընդլայնել է դայվերական Aquatimer ժամացույցների շարքը։ Հավաքածուում հայտնվել է Aquatimer Chronograph Edition-ի La Cumbre Volcano մոդելը, որը նվիրված է Գալապագոսյան կղզիների Լա Կումբրե հրաբխին։ Այդ հավաքածուում են նաեւ Aquatimer Automatic 2000-ը՝ նոր սեւ-դեղին դիզայնով, եւ Aquatimer Automatic Edition-ի Expedition Jacques-Yves Cousteau սերիան, փոխանցում է Lenta-ն։

IWC 89365 մանուֆակտուրային տրամաչափ ունեցող La Cumbre Volcano ժամացույցը արտադրվել է 500 նմուշով։ Ժամացույցը մինչեւ 30 սանդղակ ջրակայուն է։ Այն հագեցած է flyback գործառույթով։

Aquatimer Automatic 2000-ը, որի նախատիպը 1982թ. մշակել էր Ֆերդինանդ Ալեքսանդր Պորշեն, փոխել է իր դիզայնը։ Հիմա 80110 մանուֆակտուրային տրամաչափով ժամացույցը սեւ թվատախտակի վրա ունի դեղին սլաքներ եւ նշաններ։