Անհրաժեշտ է աջակցել հայկական արտադրության համակարգիչներին ու պլանշետներին։ Այս մասին խորհրդարանում դեկտեմբերի 14-ին հայտնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հայաստանում նման արտադրող կա, հավելել է նա (խոսքը ArmTab ապրանքանիշի պլանշետների մասին է –խմբ)։ <Կարծում եմ գոնե խորհրդարանում ու կառավարությունում առաջին հերթին պետք է տեղական էլեկտրոնիկա լինի, կամ էլ գոնե «Պատրաստված է Հայաստանում» ապանքանիշի տակ»,- հայտնել է Մինասյանը ;

Տեղական արտադրության համար անհրաժեշտ է գոնե որոշակի քվոտաների սահմանում նրան ազատել ԱԱՀ-ից, հավելել է պատգամավորը։