Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Սոսո Գուզարաուլին ձերբակալվել է Պանկիսի կրճում: Ինչպես հաղորդում է Կախեթիի տեղեկատվական կենտրոնը, Գուզարաուլին կասկածվում է զենքի առեւտրի մեջ:

Տներից մեկի խուզարկության ժամանակ զենք է հայտնաբերվել:

Ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալվել մյուս կասկածյալին՝ նախկին մի սպայի: Նրան հաջողվել է թաքնվել: