Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը մամուլի ասուլիսի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումները եւ պնդել, որ դրանք ներառում են հակաթուրքական տարրեր։

Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ՝  ազգայնական գործիչը կոչ է արել թուրքական իշխանություններին համարժեք պատասխան տալ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում Ղուրան այրելու նախաձեռնությանը։

Ըստ Օքթայ Վուրալի՝  թուրքական նոր սահմանադրական բարեփոխումները ապահովում են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ թուրքական ուժերի հեռացումը Կիպրոսից։