Իրանը հստակեցրել է ամերիկյան արտադրության 227 ապրանքների ցանկը, որոնց ներկրումը երկիր արգելվում է: Այս մասին դեկտեմբերի 14-ի հաղորդել է իրանական PressTV-ն:

Ըստ Lenta.ru-ի, ցուցակը կազմվել է՝ պատժամիջոցների չեղարկման սպասումով, որը կարող է տեղական շուկա արտասահմանյան արտադրության ապրանքների հոսք առաջացնել:

Արգելված ապրանքների թվում են ծամոնը, ծխախոտը, կենցաղային տեխնիկան, ինչպես նաեւ տանկերն ու զրահամեքենաները:

Հոկտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել էր երկրի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մոտավոր ժամկետները: Նրա խոսքով, դա նախանշված է 2015 թվականի վերջին: