Ամերիկյան Apple կորպորացիան Թայվանում գաղտնի լաբորատորիա է բացել, որտեղ սեփական արտադրության սարքերի համար նոր էկրաններ են մշակում: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է Bloomberg-ը:
Լաբորատորիան գտնվում է Լոնգթան քաղաքում: Այն գործում է այս տարվա ապրիլից, սակայն պաշտոնապես լաբորատորիայի մասին ոչինչ հայտնի չէ: Այնտեղ աշխատում են մոտ 50 ճարտարագետներ, որոնց խնդիրը առավել բարակ, վառ եւ քիչ էներգիա ծախսող էկրանների արտադրության համար տեխնոլոգիաների մշակումն է: Խոսքը iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների էկրանների մասին, նշում է Bloomberg-ը:
Գործակալությունը նշում է, որ Apple-ի մշակումներն իրականացվում են գաղտնի պայմաններում:




























