Թուրքիայի Իզմիրի նահանգի Քարաբուրոն շրջանում մեքենան բախվել է խոզի հետ եւ շրջվել:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  Մուսթաֆա Թաշհաքանը չի հասցրել արգելակել մեքենան եւ հարվածել է ճանապարհին հայտնված խոզին։  Արդյունքում՝ ավտոմեքենան շրջվել է, որի հետեւանքով ուղեւորներից մեկը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը՝ տեղափոխվել են հիվանդանոց։