«Օրինաց երկիր» կուսակցությունը ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու հավելեց. «ՕԵԿ-ը կենսագրություն ունեցող եւ կայացած քաղաքական ուժ է, եւ սկսած 1999 թվականից՝ մասնակցել է բոլոր համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»
«Մենք նոր ռազմավարություն եւ մարտավարություն ենք մշակում, անընդհատ աշխատում ենք։ ՕԵԿ-ը ընտրությունների ժամանակ միշտ էլ շատ քվեներ է ստացել։ Հենց սա էլ հաշվի առնելով՝ մենք չենք վախենում եւ խնդիր չունենք ընտրություններին միայնակ մասնակցել։ Մենք միշտ էլ մենակ ենք գնացել ընտրությունների, սակայն այս անգամվա համար ոչինչ բացառել չեմ կարող»,- ավարտեց Մարգարյանը։
Նշենք, որ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2012 թվականին։





























