Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է CD-ների ու DVD-ների վրա հսկիչ հոլոգրամաներին վերաբերող օրենքում փոփոխությունների օրինագիծը: Նշենք, որ հոլոգրամաների կիրառման նպատակը կեղծիքներից խուսափելն էր: Այս օրինագծով այդ հոլոգրամաների կիրառման պարտադրանքը հանվում է:

Որոշումն ընդունվել է 77 կողմ, 12 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Կառավարությունը նախագիծը ներկայացրել է՝ ելնելով նրանից, որ հոլոգրամաների կիրառումն անարդյունավետ էր, ինչպես նաեւ նրանից, որ կրճատվել է CD-ների ու DVD-ների վաճառքը՝ համացանցի տարածման պատճառով: