Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի hայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Լեւոն աբեղա Գուլյանը (Ուկրաինայի հայոց թեմ):
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Լեւոնի ներկայացրած դիմումը:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Դավիթ Գուլյան ավազանի անունով:




























