Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ավագ վերակացու:

Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը, ազատվելով Արգենտինայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգեւոր սպասավորությունը կշարունակի Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: