Վրաստանը խնդրում է ԱՄՆ-ին իրավաբանորեն արձանագրել Վրաստանի օկուպացիան: Այդ մասին սեպտեմբերի 8-ին ամերիկյան կոնգրեսականների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, հավելելով, որ հաջորդ շաբաթ ինքն այցելելու է ԱՄՆ, որտեղ մեկ անգամ եւս կկրկնի այդ խնդրանքը:
Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպման մանրամասներին ` Դավիթ Բաքրաձեն ասել է, որ իրենք խոսել են ընթացիկ բարեփոխումների, սահմանադրական փոփոխությունների, տնտեսական քաղաքականության, տնտեսական վիճակի, ընտրական բարեփոխումների, անվտանգության, Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին:
«Մեր հիմնական խնդրանքն ԱՄՆ Կոնգրեսին այն է , որ նրանք իրավական մակարդակով արձանագրեն մեր տարածքների օկուպացիան»,- հավելել է Բաքրաձեն:




























