Բրիտանական Gem Diamonds Ltd ընկերությունը Լեսոտոյի Letseng հանքավայրում հայտնաբերել է ահռելի սպիտակ ալմաստ՝ 196 կարատ քաշով:

Gem Diamonds –ին է պատկանում է Letseng հանքավայրի բաժնետոմսերի 70 տոկոսը, մնացած 30 տոկոսը պատկանում է Լեսոտոյի կառավարությանը: Վերջին երեք տարում ընկերությունը Լեսոտոյում հայտնաբերել է աշխարհի 20 խոշորագույն ալմաստներից 3-ը, ներառյալ Lesotho Promise (2006թ. օգոստոս) ալմաստը՝ 603 կարատ քաշով, որը հետագայում վաճառվել է 12,4 մլն դոլարով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

2007թ. սեպտեմբերին Letseng Legacy ալմաստը վաճառվել է Անտվերպենում 10,4 մլն դոլարով, իսկ 478-կարատանոց Light of Letseng ալմաստի արժեքը ակզմել է 18,4 մլն դոլար:

Ինչպես նշում  «Վեստին», Gem Diamonds-ը մասնագիտացել է բարձրարժեք ալմաստների վաճառքի վրա: