«Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմի պրեմիերայի նախօրեին Facebook –ը մի գործառույթ է առաջարկել, որը թույլ է տալիս պրոֆիլի լուսանկարին հավելել հանրահայտ կինոսագայի լուսային սրի պատկերը:
«Փոխեք ձեր պրոֆիլի լուսանկարը որպեսզի ցույց տաք, որ դուք Star Wars ֆիլմի երկրպագու եք »,- ասված է ֆրանշիզայի սոցցանցի պաշտոնական էջում, հայտնում է Lenta-ն:
«Փորձել» կոճակը սեղմելուց հետո առաջարկում են մեծացնել ավատարը ու ընտրել կամ կարմիր լուսային սուրը ( որը սովորաաբար ասոցացվում է Մութ կողմի հետ) կամ էլ խաղաղ կապույտը: Կարելի է նաեւ ժամկետներ սահմանել՝ թե մինչեւ երբ եք ուզում, որ այդ պատկերը օգտագործվի որպես «յուզերփիք»:




























