Սմարթֆոնների համար պատյանների մշակմամբ զբաղվող Urban Armor Gear ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Macbook-ի համար գերկարծր պատյան՝ Armor Shell-ը: Ինչպես հայտնում է Hiconsumption-ը, այն արժի 66 դոլար:

Պատյանը պատրաստված է նյութից, որը համապատասխանում է բանակային քրաշ-թեստերի չափանիշներին: Այն ունի սարքը սառեցնելու անցք: Պատյանը հասանելի է 2 տարբերակով՝ փայլուն եւ անփայլ, փոխանցում է Lenta-ն: