Ղարաբաղյան խնդիրը բարդացնում է մի շարք հարցերի լուծումը տարածաշրջանում: Այդ մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիդեռլանդների խորհրդարանի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը:
Նրա խոսքով, Նիդեռլանդները հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: «Ադրբեջանի նախագահը կառուցողական դիրքորոշում է որդեգրել այդ խնդրի լուծման գործում»,- Նիդեռլանդների խորհրդարանի նախագահի խոսքերն է մեջբերել Trend գործակալությունը:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից, վերջին շրջանում հրահրած ռազմական սադրանքների ֆոնին, Ռենե Վան դեր Լինդենի հայտարարոթյունները, մեղմ ասած, տարօրինակ են թվում:





























