Ֆրանսիայի իշխանությունները փակել են ճանապարհները եւ երկրի հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով տարհանել հարյուրավոր զբոսաշրջիկների։
Գար դեպարտամենտում հորդառատ անձրեւները սկսվել են սեպտեմբերի 7-ին։ Անձրեւների ժամանակ բարձրացել են գետերի հուները։
Փրկարարներն Արդեշ դեպարտամենտից ստիպված են եղել տարհանել 1,1 հազար զբոսաշրջիկների։ Փակվել են հարյուրավոր ավտոճանապարհներ, չեն աշխատել դպրոցական ավտոբուսները։





























