2010թ. առաջին կիսամյակում Թուրքիան Ադրբեջանն ու Ուկրաինան դարձել են Վրաստանի հիմնական արտաքին առեւտրային գործընկերները: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաղորդում է »Բիզնես Գրուզիան»:
Այսպես, Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է ողջ շրջանառության 16,7 տոկոսը: 2009թ. առաջին կիսամյակի համեմատ այն նվազել է 0,4 տոկոսով՝ մինչեւ 587,3 մլն դոլարի: Ադրբեջանին բաժին է հասնում 10,5 տոկոսը՝ 369,4 մլն դոլար:
Վրաստանի եւ Ուկրաինայի առեւտրաշարջանառությունը ակզմել է 340,8 մլն դոլար (9,7 տոկոս):
Վրաստանի առեւտրային գործընկերների շարքում են նաեւ ԱՄՆ-ը (6,5 տոկոս), Ռուսաստանը (5), Գերմանիան (5), Հայաստանը (3,2), ԱՄԷ-ն (2,8) եւ Բուլղարիան (2,7 տոկոս):




























