Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարեւան Հունաստանում 18 մարդու կյանք խլած «Արեւմտյան Նեղոսի տենդն» արդեն Թուրքիայում է։
Թուրքիայի առողջապահության նախարարության պատասխանատուները խնդրի հետ կապված հանդես կգան մամուլի ասուլիսով։
Նշենք, որ «Արեւմտյան Նեղոսի տենդով» վարակված միջատի խայթոցից հետո, մարդու մոտ 2-14 օրվա ընթացքում ի հայտ են գալիս հիվանդության ախտանշանները՝ 38-39 աստիճան ջերմություն, հաճախ՝ մենինգիտի կամ մենինգոէնցեֆալիտի նշաններ։





























