ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն արտահերթ հավաքի ժամանակ բանաձե է ընդունել Իրանի միջուկային ծրագրի վիճելի հարցերի մասին: «ՄԱԳԱՏԷ-ն ծանրակշիռ ապացույցներ չունի 2009 թվականից Իրանի կողմից միջուկային զենքի մշակման մասին»,- ասված է գործակալության կայքում հրապարակված գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հաղորդագրությունում:

Նշվում է, որ այս բանաձեւի ընդունումն ավարտական քայլ է Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցով ճանապարհային քարտեզի շրջանակում: Ամանոյի խոսքով, հաջորդ քայլը պետք է դառնա գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մշակումը, որն ընդունվել է 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում կայացած Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների արդյունքում:

Ըստ «Կոմերսանտ»-ի, ՄԱՏԱԳԷ-ն տարեկան 9.2 մլն եվրոյի կարիք ունի՝ Իրանի միջուկային ծրագրի ստուգումների համար: Ամանոն նաեւ նշել է, որ առնվազն 3 շաբաթ է հարկավոր՝ Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումների հաստատման համար: