Յուլիա Տիմոշենկոյի բլոկն այսուհետեւ կանվանվի «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա»։ Այս մասին Ուկրաինայի օրենսդիր մարմնի սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է Գերագույն ռադայի ներկայացուցիչ Վլադիմիր Լիտվինը։

Բացի այդ, Լիտվինը հայտարարել է խմբակցության կազմից ազգային պատգամավորներ Բոգդան Գուբսկոյի, Իվան Դենկովիչի եւ Արնոլդ Ռադովցի հեռանալու մասին։

ԲՅՈՒՏ-ի պատգամավոր Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ խմբակցության անվանափոխությունը պայմանավորված է տեղական ընտրություններում քաղաքական կուսակցությունների բլոկների մասնակցության արգելքով։