ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Ղարաբաղի հյուսիսում հատել են զորքերի շփման գիծն ու ուղեւորվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք:

Այնտեղից նրանք մեկնելու են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ հանդիպելու են հանրապետության ղեկավարների հետ:

Սեպտեմբերի 9-ին միջազգային միջնորդները կժամանեն Երեւան: