Վրաստանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման պետական քաղաքականություն է վարում։ Այս մասին դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Վրաստանում ոչնչացնում են Թբիլիսիի հայկական եկեղեցիների որմնանկարները։ «Արդյունքում մենք կորցրել ենք մեր մշակութային ժառանգության հսկայական մասը։ Եվ ես որոշել եմ գիրք հրապարակել, որը պարունակում է ականատեսների վկայությունները, որպեսզի վրացական կողմը հասկանա, որ իր հանցանքն աննկատ չի մնացել»,- ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ այդ պետական քաղաքականության դեմ անհրաժեշտ է պատասխան պետական քաղաքականություն, որը Հայաստանը չի վարում։

Հատկանշական է, որ  Վրաստանում հայկական հուշարձանների ոչնչացման մասին Կարապետյանի նամակին ՀՀ ԱԳՆ-ից պատասխանել են, որ բարձր են գնահատում նրա աշխատանքը։

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 18-ին Կարապետյանին թույլ չէին տվել մտնել Վրաստան։