Բաքվում սեպտեմբերի 8-ին «Մուսավաթ» կուսակցության շտաբում համաձայնագիր է ստորագրվել «Մուսավաթի» նախագահ Իսա Ղամբարի եւ Ադրբեջանի ժողովրդական Ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի միջեւ՝ նախընտրական դաշինք ստեղծելու մասին:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ դաշինքը ստացել է «ԱԱՃԿ-Մուսավաթ» անվանումը: Դաշինքը թեկնածուներ է առաջադրելու 125 տարածքներից 90-ում:

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: Սկսած 2005թ. ընտրություններն ընթանում են մեծամասնական ընտրակարգով: Իլհամ Ալիեի գլխավորած «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցության նախաձեռնությամբ համամասնական ընտրակարգն ընդհանրապես հանվել է, ինչը նվազագույնի է հասցրել ընդդիմադիր կուսակցությունների մուտքը խորհրդարան: