Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Թինա Քեյդենաուին:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու բանակցային գործընթացը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Թինա Քեյդենաուն Ադրբեջան է ժամանել սեպտեմբերի 8-ին:

Նշենք, որ Քեյդենաուն կայցելի նաեւ Հայաստան: