Ուկրաինայի խորհրդարանը քննարկելու է մի օրինագիծ, որը նախատեսում է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակի տրամադրում: Եթե օրենքն ընդունվի, ռուսերենը Ուկրաինայում կդառնա երկրորդ պաշտոնական լեզու, փաստացի՝ երկրորդ պետականը: Դրանով խոսելու են հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ուսուցանելու են ուսանողներին բուհերում եւ աշակերտներին դպրոցներում, գրում է «Գազետա.ru»-ն:
Երկրի պաշտոնական լեզուն, պետական փաստաթղթաշրջանառության համար, մնալու է ուկրաիներենը, բայց ռուսերենի ազատ օգտագործումն օրենսդրորեն ամրապնդվելու է: Ռուսերենով կարելի կլինի տնտեսական եւ սոցիալական գործունեություն իրականացնել, սովորել դպրոցներում, ինստիտուտներում, նախադատավարական հետաքննություն, դատախազական վերահսկողություն իրականացնել:
Բացի այդ, նախատեսվում է ռուսերենով հեռարձակել հաղորդումներ, թարգմանել գովազդները:
2001թ. դրությամբ, Ուկրաինայի բնակչության 29,6 տոկոսը ռուսերենը համարում են հարազատ լեզու:




























