Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտնել է, որ հույս ունի, որ եկող տարվա հունվարին ԻԻՀ-ի վրայից կհանվեն պատժամիջոցները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռոյթրզ գործակալությանը: 

Ռոհանին նաեւ նշել է, որ ՄԱԳԱՏԵ-ի կողմից Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետաքննության դադարեցումը քաղաքական հաղթանակ է: 

Իրանը եւ միջազգային բանակցողների «վեցնյակը» 2015-ի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնություն են ձեռք բերել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման վերաբերյալ:  Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Համատեղ գործողությունների համապարփակ պլանի ընդունմամբ, որի իրականացումը Իրանի վրայից ամբողջությամբ կհանի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները` Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ստուգելու եւ դրա վերաբերյալ   «ճանապարհային քարտեզ» հաստատելու դիմաց: