Հյուսիսային Նիգերիայի բանտից  սեպտենբերի 7-ին  փախուստի են դիմել 800 իսլամական  ծայրահեղականներ:

Փախուստը հաջողվել է իրականացնել դրսից եկած օգնության շնորհիվ, բանտի վրա հարձակվել են մի խումբ զինված մարդիկ: Փոխհրաձգության հետեւանքով զոհվել է  անվտանգության  4 աշխատակից, եւս 6-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, իսկ ութ հարյուր կալանավորներ  դիմել են փախուստի, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Զինված հարձակվողներն, ամենայն հավանականությամբ, պատկանում են  «Բոկո Խաարամ» արմատական իսլամիստական աղանդին: Ըստ լրացուցիչ տեղեկությունների՝  փախուստի դիմած կալանավորները թաքնվում են սարերում:

Նշենք, որ «Բոկո Խաարամ»-ը արմատական աղանդ է, որն անցած տարի հունիսին մի շարք ահաբեկչություններ է իրականացրել Նիգերիայում: