Սատուրնի արբանյակ Էնցելադի հարավային բեւեռի կողքով «Կասինի»-ի վերջին թռիչքը ցույց է տվել, որ դրա գեյզերները, ի տարբերություն 2005 թվականի, անսպասելիորեն թուլացել են: Ամերիկյան երկրաբանական միության՝ Սան Ֆրանցիսկոյում անցկացված համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել են NASA-ի ներկայացուցիչները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Էնցելադի գեյզերների առաջին հետքերը «Կասինի»-ն հայտնաբերել է դեռեւս 2005 թվականին, երբ զոնդն առաջին անգամ հասել է Սատուրնի համակարգ:
Այս տարվա նոյեմբերին «Կասինի»-ն ռեկորդային մոտ է եղել Էնցելադին՝ դրա մակերեւույթից ընդամենը 40 կմ հեռավորությամբ, ինչը թույլ է տվել մանրամասն ուսումնասիրել գեյզերի արձակած ջրերի հատկությունները:




























