Սեպտեմբերի 21-ի անկախության տոնի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 11-ին՝ շաբաթ օրը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան որոշման նախագիծը կառավարությունը կհաստատի վաղը՝  սեպտեմբերի 9-ին իր հերթական նիստի ընթացքում։