Իրանը պայմանավորվել է Ռուսաստանին 9 տոննա հարստացված ուրանի փոխանցման շուրջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Բուշերի ԱԷԿ-ում հարստացվող ուրանը Ռուսաստանին կփոխանցվի ուրանի հումքի խտանյութի փոխարեն:

Նոյեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանել էր արգելքներն ու սահմանափակումները, որոնք վերաբերում էին Իրանից հարստացված ուրանի արտահանմանը՝ բնական ուրանի մատակարարման փոխարեն: