Աշխարհի ամենահայտնի կուբացի Ֆիդել Կաստրոն հերթական անգամ աշխարհի ուշադրությունը բեւեռել է իր վրա: Այժմ նա քննադատում է Իրանին եւ նրա նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հակասեմականության համար:

Ամերիկյան The Atlantic պարբերականին տված հարցազրույցում 84-ամյա կուբացին հայտարարել է, թե Իրանի ղեկավարոթյունը պետք է վերջ դնի իր «հակասեմական վարքին» եւ խորհուրդ է տվել Ահմադինեժադին չմոռանալ, որ խաղաղության հասնելու լավագույն միջոցը իսրայելացիների վախի պատճառների գիտակցումն է, հաղորդում է BBC Russian-ը: