2015-ին Ֆինլանդիայի բնակիչները Google-ում ամենից շատ   այս բառերով են որոնում իրականացրել «ինչպես երեխա ունենալ»: Այդ մասին է վկայում Google-ի որոնողական հարցումների տարեկան վիճակագրությունը, տեղեկացնում է Yle հեռուստաընկերությունը:

«Ինչպես երեխա ունենալ»-ը ամենաժողովրդական հարցն է դարձել    «Ինչպես անել» կարգում, որտեղ առաջատարը հետեւհալ բառերն են «բլոգ», «ծծում», «ծամիկ» «ձկան պոչ» եւ «հավաստագիր»:

2015-ին «Ինչ անել» կարգում այժմեական են եղել հարցումները սոցառողջապահության բարեփոխման եւ ԻՊ հապավման մասին: 

«Տարվա մարդիկ» կարգում ֆիններն ամենից հաճախ տեղեկություններ են փնտրել երգիչ Ռոբինի, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի, ռեփեր Սաննիի եւ դերասանուհի Վենլե Սավիկուի մասին: 

Այսպես կոչված «Որոնման ստանդարտ կարգում» առաջատար են  Iltalehti եւ  Ilta-Sanoma տաբլոիդները, ինչպես նաեւ Facebook-ը, YouTube-ը եւ Google-ը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: