ՀՀ Կենտրոնական բանկի այսօր` սեպտեմբերի 8-ին հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2010 թ. հունվար-հունիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց Հայաստան կատարած ոչ առեւտրային փոխանցումները կազմել են 618 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 561 մլն դոլարի համեմատ (աճը՝ 10,1 տոկոս)։
Ռուսաստանից փոխանցվել է 493 մլն դոլար (աճը նախորդ տարվա համեմատ՝ 11,1 տոկոս), ԱՄՆ-ից՝ 36 մլն դոլար (աճը՝ 14 տոկոս)։
Այդ նույն ժամանակահատվածում, ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով, հանրապետությունից դուրս են հանել 119 մլն դոլար, նախորդ տարվա 98 մլն դոլարի համեմատ (աճը՝ 21,4 տոկոս)։ Արտասահման կատարվող փոխանցումների մոտ կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին։




























