Իրանի իշխանությունները սկսել են   փորձագետների պետական համաժողովի անդամության թեկնածուների գրանցել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Փորձագետների համաժողովը 88 անդամից բաղկացած կրոնական ազդեցիկ մարմին է, որն իրավունք ունի երկրի գերագույն առաջնորդ նշանակել եւ ազատել պաշտոնից: Համաժողովի անդամների ընտրությունները տեղի կունենան փետրվարի  26-ին` խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ:

Երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի խոսքով, համաժողովում կոմիտեն արդեն սկսել է գերագույն առաջնորդի պաշտոնում այաթոլլա Ալի Խամենեի պոտենցիալ իրավահաջորդների ցուցակի քննարկումները: Դա երկար տարիների ընթացքում առաջին նմանատիպ հայտարարությունն է: