ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ մի շարք պատժամիջոցներ չեղարկել արդեն 2016 թվականի հունվարին: Ըստ Associated Press գործակալության, այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովին ուղղված նամակում:
Gazeta-ի փոխանցմամբ, Քերրին հայտարարել է, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները: Բացի այդ, նամակի համաձայն, Իրանը միջուկային զենքի մշակմամբ չի զբաղվում:




























