Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ արծաթե մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:

74 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանը մրցեց թուրք Սելջուկ Ջեբի հետ:

Երեք մրցափուլերի ընթացքում ըմբիշները ոչ մի միավոր չվաստակեցին: Սակայն զգուշացումներով հաղթանակը շնորհեց թուրք ըմբիշին: Արսեն Ջուլֆալակյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: