Հայաստանի ԱԺ-ն երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլատրում է հեռուստատեսության ու ռադիոյի թվային վերահեռարձակման համար մասնավոր ցանցի ստեղծումը: «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններին «կողմ» է քվեարկել 75 պատգամավոր, «դեմ»՝ 2, ձեռնպահ եմ մնացել 8-ը:

Մասնավոր ցանցը ստեղծվելու է որպես այլընտրանք պետականին, որն արդեն անալոգայինից թվային հեռարձակման է անցնելու:

Հեռարձակման նոր մրցույթները հետաձգվելու են մինչեւ երկրորդ ցանցի բացումը: Մինչեւ այդ պետական ցանցն անվճար վերահեռարձակելու է բոլոր գործող հեռուստաալիքները ու ռադիոկայանները: